HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանի և Ռուսաստանի ԱԽ քարտուղարները հաստատել են 2021-2022թթ. համագործակցության պլանը

Ապրիլի 28-ին Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում ընթացող ՀԱՊԿ անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստի շրջանակներում հանդիպել են Հայաստանի Անվտանգության խորհրդի (ԱԽ) քարտուղար Արմեն Գրիգորյանը և Ռուսաստանի ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշևը: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԽ մամուլի ծառայությունը։

Կողմերը կարևորեցին Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունների և հատուկ ծառայությունների գծով փոխգործակցության զարգացումը:

Անվտանգային միջավայրի ապահովման համատեքստում Արմեն Գրիգորյանը անդրադարձավ հայկական Զինված ուժերում ընթացող բարեփոխումներին՝ այս հարցում կարևորելով երկու երկրների Զինված ուժերի փոխշահավետ համագործակցությունը, հաշվի առնելով հարաբերությունների ռազմավարական և դաշնակցային բնույթը :

Ինչպես նշվա է հաղորդագրությունում, Նիկոլայ Պատրուշևը կարևորեց Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ ուժերի գործունեությունը, որի շնորհիվ հնարավոր է դառնում բնականոն կյանքի վերականգնումը Լեռնային Ղարաբաղում: Նա նաև ընդգծեց տարածաշրջանային ենթակառուցվածքների զարգացման անհրաժեշտությունը:

Հանդիպման ընթացքում հաստատվեց Հայաստանի և Ռուսաստանի Անվտանգության խորհուրդների գրասենյակների միջև 2021-2022 թթ. համագործակցության պլանը: 

Հանդիպման  ավարտին կողմերը պայմանավորվածություն ձեռք բերեցին առաջիկայում փոխադարձ այցերի իրականացման վերաբերյալ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter