HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տեղի է ունեցել Հայաստան-Եվրամիություն Մուտքի արտոնագրերի դյուրացման հարցերով կոմիտեի 6-րդ նիստը

Ապրիլի 28-ին առցանց ձևաչափով տեղի ունեցավ Հայաստան-Եվրամիություն Մուտքի արտոնագրերի դյուրացման հարցերով համատեղ կոմիտեի 6-րդ նիստը: Նիստը համանախագահում էին ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Տիգրան Սամվելյանն ու Եվրոպական հանձնաժողովի Միգրացիայի և ներքին գործերի հարցերով գլխավոր տնօրինության մուտքի արտոնագրերի քաղաքականության և փաստաթղթերի անվտանգության բաժնի պետ Դիմիտրի Ջիոտակոսը։ Այս մասին տեղեկացնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Հանդիպման մեկնարկին կողմերը ողջունեցին մարտի 1-ից ուժի մեջ մտած ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը:

Կողմերն անդրադարձ կատարեցին ՀՀ–ԵՄ Մուտքի արտոնագրերի դյուրացման համաձայնագրին՝ ընդգծելով վերջինիս կիրարկման գործընթացում գրանցված առաջընթացը և նախանշելով հետագա քայլերը՝ միտված համաձայնագրի լիարժեք իրագործմանը և արդյունավետության առավել բարձրացմանը։

Ըստ հաղորդագրության՝ քննարկվեցին համապատասխան վիճակագրությունը, ինչպես նաև համաձայնագրի կիրարկմանը վերաբերող մի շարք հիմնախնդիրներ, մասնավորապես՝ միգրացիայի կառավարման, փաստաթղթերի անվտանգության, մուտքի արտոնագրերի քաղաքականության, սահմանների կառավարման և միգրացիայի տեղեկատվական համակարգերի ոլորտներում կազմակերպչական հարցերին:

Ընդգծվեց նաև փոխադարձ ջանքերի շարունակական գործադրման կարևորությունը` ուղղված քաղաքացիների շարժունակության խթանմանը, անօրինական միգրացիայի դեմ պայքարին և հետագայում Մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկին։  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter