HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վճռականություն՝ Մաշտոցի պուրակում օրենքի գերակայությունը վերականգնելու գործում

Մարտի 31-ից հետո` անցած երկու շաբաթվա ընթացքում, բացահայտվեց, որ մեր պետության ու հանրության բոլոր կառույցները (ներառյալ Երեւանի քաղաքապետարանը), ինչպես նաեւ Հայ Առաքելական Եկեղեցին ընդունում են, որ իսկապես անհրաժեշտ է վերջ տալ մեր քաղաքի ճարտարապետական միջավայրը եւ բնական ռեսուրսները մասնավոր շահերի օգտին զոհաբերելու արատավոր պրակտիկան: 

Աբովյան փողոցից ապամոնտաժված տաղավարների սեփականատերն իր հերթին հայտարարեց, որ ինքը ոչ մի կապ չունի Մաշտոցի պուրակում «Կենտրոն-Կանաչապատում» ՓԲԸ-ի կողմից տաղավարների տեղադրման թույլտվության պայմանների ակնհայտ շեղումներով կառուցված ինքնակամ շինությունների հետ: 

Այնուհանդերձ, Մաշտոցի պուրակում ստեղծված անօրինական եւ համայնքի շահերը ոտնահարող դրությունը շարունակում է մնալ անփոփոխ: Չնայած նրան, որ երկրում կրիմինալ իրավիճակն օր օրի սրվում է, եւ իրավապահ մարմինների ծանրաբեռնվածությունը ընտրությունների անվտանգությունն ապահովելու գործում ակնհայտորեն աճում է, ոստիկանությունը շարունակում է պահպանել Մաշտոցի պուրակի ինքնակամ շինությունները: 

Ստեղծված իրադրությունը վկայում է, որ երկրում Սահմանադրությունը երաշխավորող մարմնի շարունակվող անգործությունն արդեն խնդիր է ստեղծում պետության ներքին անվտանգության համար: 

Գիտակցելով այս աննորմալ իրադրությանը վերջ տալու անհրաժեշտությունը` մենք ստիպված ենք կրկին ցուցաբերել մեր վճռականությունը Մաշտոցի պուրակում օրենքի գերակայությունը վերականգնելու գործում:

Մաշտոցի պուրակում  ինքնակամ շինությունների ապամոնտաժման  աշխատանքները նախաձեռնող խումբ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter