HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՃՏՊ Սևան - Գետափ ավտոճանապարհին․ ուղեւորը զոհվել է, վարորդի վիճակը միջին ծանրության է

Ծովազարդ գյուղի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել էլեկտրական սյանը: Կա մեկ զոհ։

ԱԻՆ տեղեկացմամբ՝ ապրիլի 29-ին, ժամը 07:11-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Սևան - Գետափ ավտոճանապարհի մոտ 11-րդ կմ-ին «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ռ․ Ս․, ծնված 1992 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել էլեկտրական սյանը և հայտնվել լճափին․ ուղևորը տեղում մահացել է:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, վարորդը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Գավառ քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։

Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել ուղևորի դին, այնուհետև հոսանքազրկել ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter