HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Պատվաստված քաղաքացիները երկրից դուրս գալու և մուտքի համար ՊՇՌ թեստ չեն հանձնի

«Հաջորդ շաբաթ  փոփոխություն կլինի կարանտինի որոշման մեջ: Այն քաղաքացիները, որոնք պատվաստված են, այլևս կարիք չեն ունենալու ՊՇՌ թեստ հանձնել երկրից դուրս գալու կամ մուտքի համար»,- այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց առողջապահության նախարարի պաշտոնակատարը:

Ըստ նրա՝ հետաքրքրությունը Sputnik V պատվաստանյութի նկատմամբ շատ մեծ է: Նախնական համաձայնություն կա նաև Novovax պատվաստանյութի շուրջ:

Անդրադառնալով իր պատվաստմանը՝ Ավանեսյանն ասաց, որ պատվաստումից հետո իրեն շատ լավ է զգում, երեկոյան մի փոքր թուլություն և մկանային ցավ է ունեցել, բայց այդ բոլոր նշաններն արդեն անցել են:

Անդրադառնալով վարչապետի՝ կառավարության նիստում արած հայտարարությանը, թե ներկաները շաբաթվա ընթացքում պետք է պատվաստվեն, նախարարի ժ/պ-ն նշեց, որ որևէ ստիպողական մոտեցում չկա, եղել է հորդոր՝ սկսել սեփական օրինակից:

«Ինքներս էլ տեսնում եք, որ բոլոր երկրների կառավարությունները, առաջին դեմքերը սեփական օրինակով ցույց են տալիս, թե ինչքան կարևոր է օր առաջ պատվաստվելը: Երբ վարակը նոր էր տարածվում, բոլորը հույս ունեին, որ այն կանխելու որևէ դեղամիջոց պիտի մի օր լինի: Ի ուրախություն մեզ՝ ստեղծվեց այդ հնարավորությունը, և Հայաստանում ներկայումս առկա են պատվաստանյութերը»,- ասաց նա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter