
Գեղամ Մանուկյանը կանչվել է հարցաքննության
ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Գեղամ Մանուկյանը կանչվել է ոստիկանություն՝ հարցաքննության։ Այս մասին նա գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում։ Գրառման մեջ, մասնավորապես, ասված է. «Արծվիկ Մինասյանից, Գերասիմ Վարդանյանից հետո այսօր առավոտյան ոստիկանները մեր դուռն էլ թակեցին հարցաքննության ներկայանալու ծանուցագրով։ Իշխանությունն ու Նիկոլը կատաղել են, չեն հանգստանում։ Նրանք սկսել են խոսել միայն քրեական գործերի լեզվով։ ՊԱՏՐԱՍՏ ենք։ Վարժ ենք։ Ուղղակի քննիչներն են մեղք մեր ձեռքը։ Այսօր 15։30, բոլորիս (կարծում եմ դեռ ցանկը մեծանալու է) կանչել են Երեւան քաղաքի քննչական վարչություն։ Լավ չհասկացա՝ կասկածյալի կամ վկայի կարգավիճակով։ Ենթադրում եմ, որ տեղում արդեն մեղադրանք կառաջադրեն։ Բայց այդ շենք ուրիշ ապրումներով եմ մտնելու»։
Ապրիլի 29-ին, 17։00 նախատեսված է հավաք Գլխավոր դատախազության դիմաց։ «Անօրինականության կենտրոնակայանի մոտ մեր բողոքն ենք հայտնելու Հայաստանում շարունակվող համատարած անօրինականության եւ իրավական քաոսի դեմ»,- հավելել է Գեղամ Մանուկյանը։
Մեկնաբանել