
Վիրավոր արագիլները տեղափոխվել են վերականգնողական կենտրոն
Ֆեյսբուքյան «Armenian Birdwatching Association» խմբում ապրիլի 28-ին տարածվել էր տեղեկատվություն վիրավոր 2 արագիլի վերաբերյալ։ Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի մասնագետները պարզել են, որ արագիլների վնասվածքներն առաջացել են հրազենային կրակոցի արդյունքում։
«Տեղեկացնում ենք, որ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կենսաբազմազանության վերահսկողության վարչության և Արարատի տարածքային բաժնի աշխատակիցներն անհապաղ մեկնել են ՀՀ Արարատի մարզի Մխչյան համայնք և վիրավոր թռչուններին տեղափոխել Երևան՝ «Զօօ Ֆաունա Արտ» վերականգնողական կենտրոն բուժման, խնամքի, վերականգնման և կարանտինի համար»,- հայտնում է ԲԸՏՄ-ն։
Նախապատրաստվող նյութերը կուղարկվեն իրավապահ մարմիններին։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել