HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Էջմիածնում պապիկը տեսախցիկի առջեւ կարծիք հայտնեց միայն «անվտանգության երաշխիքներ» պահանջելուց հետո (վիդեո)

Ինչպես տեղեկացրել էինք, այսօր ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը նախընտրական քարոզչության նպատակով այցելել էր Էջմիածին: Մինչ նրա գալը, պապիկները տեղ էին զբաղեցրել մոտակայքում գտնվող նստարանների վրա եւ խոսում էին քաղաքական թեմաներից:

Երբ փորձեցի խառնվել նրանց զրույցին, պապիկները տեղեկանալով, որ լրագրող եմ, անմիջապես սկսեցին թեման փոխել, իսկ նրանցից մեկը տեսախցիկի առջեւ խոսեց միայն իր անձի նկատմամբ անվտանգության երաշխիքներ պահանջելուց հետո. «Մի նկարի, կտան կսպանեն, կամ էլ` կգնդակահարեն»,-ասում էր նա: Հավաքվածները վերջինիս քաջալերեցին, ինչից հետո նա, այնուամենայնիվ, մի քանի խոսք ասաց:

Նշենք, որ Գագիկ Ծառուկյանի ելույթը լսելու համար Էջմիածնի հրապարակում հավաքված մարդիկ շատ զգուշավոր էին: Նրանք կամ ոչինչ չէին խոսում, ասելով` «շառ ու փորձանքից» հեռու, կամ էլ մի քանի կցկտուր բառ էին փոխանակում ու անմիջապես հեռանում:

Մեկնաբանություններ (2)

Գրիշա Բալասանյան
Կարեն ջան, կարիք չկա անհանգստանալու: Նախ, պապիկը «պետական գաղտնիք» չի ասել, որ վախենամ նրա անվտանգության համար, բացի այդ, իր կամքով է համաձայնել խոսել:
karen
Ba vor es mardun nexen, vonc es patasxan talu ay lragrox??????????du qo honorari tern es @ndamen@, isk es mardun karox e nexen, ter es kangnelu?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter