
«Նևրոզների կլինիկա» ՓԲԸ-ն մրցույթով կմասնավորեցվի
Պետական գույքի կառավարման կոմիտեի ենթակայության տակ գտնվող 3 մլրդ դրամ կանոնադրական կապիտալ և 227 մլրդ 928 մլն դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Նևրոզների կլինիկա» փակ բաժնետիրական ընկերության 100 տոկոս պետական բաժնետոմսերը (69 610 հատ հասարակ անվանական բաժնետոմս, յուրաքանչյուրը՝ 43.3 դրամ անվանական արժեքով) մրցույթով կմասնավորեցվեն: Որոշումն ընդունվել է կառավարության ապրիլի 29-ի չզեկուցվող հարցերի փաթեթով:
Ընկերության բաժնետոմսերի` 2021 թվականի մարտի 9-ի դրությամբ գնահատված արժեքը 218 մլրդ 102 մլն դրամ է: Մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի նվազագույն գինը՝ 163 մլրդ 577 մլն դրամ, որը համապատասխանում է գնահատված արժեքի 75 տոկոսին: Ընկերության գնահատված պարտավորությունները 2020 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմել են 9 մլրդ 826 մլն դրամ:
Մեկնաբանել