
Պատահար՝ Ստեփանակերտ-Սզնեք ավտոճանապարհին
Ստեփանակերտ-Սզնեք ավտոճանապարհի 20-րդ կմ-ին՝ տրանսպորտային պատահար է տեղի ունեցել:
ԱՀ քաղաքացի Ա.Ս.-ն իր վարած «Mercedes Benz» ավտոմեքենայով, ադրբեջանական բեռնատար մեքենաների շարասյան մոտով անցնելիս, դուրս է եկել երթևեկելի գոտուց դեպի աջ՝ կողաշրջվել:
Արցախի ոստիկանության փոխանցմամբ՝ Ա.Ս.-ն ստացել է մարմնական թեթև վնասվածքներ: Ավտոշարասյունն ուղեկցող ռուս խաղաղապահները վերջինիս ցուցաբերել են առաջին օգնություն, այնուհետև շտապ օգնության մեքենայով տեղափոխել հանրապետական բժշկական կենտրոն:
Նրա առողջական վիճակը բավարար է:
ԱՀ ՆԳ նախարարության ոստիկանության ծառայողների կողմից կատարվում է քննություն: Ստուգմամբ զբաղվում է Ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել