Լեւոն Զուրաբյանը հանդիպել է եվրոպացի խորհրդարանականներին
Մայիսի 17-ին Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյանը հանդիպել է Եվրոխորհրդարանի փորձագետների և պատգամավորների օգնականների պատվիրակության հետ, որոնք Հայաստանում են Հայաստանի եվրոպական բարեկամներ (European Friends of Armenia) կազմակերպության աջակցությամբ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակը և ստեղծված ճգնաժամից դուրս գալու հնարավոր ելքերը: Անդրադարձ է եղել նաև Հայաստանի արտաքին քաղաքականության ոլորտի առանցքային հարցերին: Լևոն Զուրաբյանը ներկայացրել է Կոնգրեսի դիրքորոշումները Եվրոմիության հետ համագործակցության, հայ-ռուսական հարաբերությունների, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման և հայ-թուրքական հաշտեցման գործընթացի վերաբերյալ:
Հանդիպմանը մասնակցել է նաև Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ Ավետիս Ավագյանը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել