
Գազպրոմի տարեկան շահույթը կրճատվել է գրեթե 9 անգամ
Ռուսական Գազպրոմ ընկերության 2020 թվականի շահույթը, որը պատկանում է բաժնետերերին, կրճատվել է շուրջ 9 անգամ։ Այդ մասին տվյալներ են ներկայացվում ընկերության փաստաթղթերի մեջ, որոնք հրապարակվել են հինգշաբթի օրը՝ ապրիլի 29-ին։ 2019 թվականին այդ ցուցանիշը կազմել է 1 202 միլիարդ ռուբլի, իսկ 2020 թվականին՝ 135,3 միլիարդ ռուբլի։
Վաճառքից ստացված հասույթը 7,65 տրիլիոն ռուբլուց նվազել է 6,32 տրիլիոնի, իսկ վաճառքից ստացված շահույթը՝ 1,12 տրիլիոն ռուբլուց մինչև 614,8 միլիարդի։ Գազպրոմը շահույթի կրճատումը բացատրում է ռուսական ռուբլու նկատմամբ ամերիկյան դոլարի և եվրոյի համապատասխանաբար 19 % և 31 % փոխարժեքի աճով։ Բացի այդ, ըստ ռուսական ընկերության, ֆինանսական արդյունքի վրա էականորեն ազդել է նաև գազի ու նավթի գների նվազումը։
Գազպրոմի կառավարման խորհրդի նախագահ Ալեքսեյ Միլերը 2008 թվականի հունիսին խոստացել էր հաջորդող 8 տարիների ընթացքում ընկերության կապիտալը հասցնել մինչև 1 տրիլիոն դոլարի։ 2020 թվականի դեկտեմբերի 31-ին Գազպրոմի շուկայական կապիտալը կազմել է 5 տրիլիոն ռուբլի կամ 67,68 միլիարդ դոլար։
Լուսանկարը՝ Сергей Бобылев / ТАСС
Մեկնաբանել