
Ազատել և վերադարձնել Ադրբեջանում պատանդ պահվող հայ ռազմագերիներին և քաղաքացիներին․ բողոքի ակցիա
Ուրբաթ՝ ապրիլի 30-ին, ժամը 11:00-ին, Ազգային Ժողովի շենքի առջևում կմեկնարկի «Ազատություն հայ ռազմագերիներին» համահայկական նախաձեռնության երկրորդ բողոքի ակցիան՝ Ադրբեջանում ապօրինի գերության մեջ պահվող ՀՀ քաղաքացիների անհապաղ վերադարձի պահանջով: Հավաքը մաս է կազմում Սփյուռքում ձևավորված նախաձեռնության, որի շրջանակներում աշխարհի 12 երկրների շուրջ 30 քաղաքներում (Տորոնտո, Մոնրեալ, Լոս Անջելես, Նյու Յորք, Հռոմ, Փարիզ, Բեռլին, Վարշավա, Ժնև, Մարսել և այլն) տեղի կունենան համանման ակցիաներ, որոնց ընթացքում կընթերցվի նույն կոչ-հայտարարությունը՝ ուղղված տեղական կառավարություններին և մարդու իրավունքների կազմակերպություններին։
Մասնակիցները կշարունակեն ցույցը՝ քայլելով դեպի հետևյալ դեսպանատները․
Հունաստանի դեսպանատուն (Դեմիրճյան 6)
Չինաստանի դեսպանատուն (Բաղրամյան 12)
Օպերայի շրջակայքից մեքենաներով երթ դեպի
Գերմանիայի դեսպանատուն (Չարենց 29)
Մեքենաներով երթ դեպի Շահումյանի արձանի մոտ,
ոտքով երթ դեպի
Մեծ Բրիտանիայի դեսպանատուն (Վազգեն Սարգսյան 2),
Իտալիայի դեսպանատուն (Իտալիայի 5),
Ֆրանսիայի դեսպանատուն (Գրիգոր Լուսավորչի 8),
ՌԴ դեսպանատուն (Գրիգոր Լուսավորիչ 13ա),
մեքենաներով երթ դեպի
ԱՄՆ դեսպանատուն (Ամերիկյան 1):
Դեսպանատաներին մասնակիցները կհանձնեն նաև ավելի մանրամասն դիմում-նամակ, որտեղ ներկայացված են 2020թ արցախյան պատերազմից հետո Ադրբեջանում պահվող հայ գերիների հանդեպ դաժան վերաբերմունքի, ադրբեջանական կառավարության կողմից Ժնևի Կոնվենցիաների խախտումները և այլն։
Մեկնաբանել