HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Զինծառայողների իրավունքների վերաբերյալ հարցերը քննարկվել են ՄԻՊ-ին առընթեր զինծառայողների հարցերով խորհրդի նիստում

Ապրիլի 29-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) աշխատակազմում տեղի է ունեցել Պաշտպանին առընթեր Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության հարցերով փորձագիտական խորհրդի հերթական նիստ: Այս մասին հայտնում է ՄԻՊ աշխատակազմի հանրային կապերի բաժինը։

Այն անցկացվել է ընդլայնված կազմով, որին խորհրդի անդամներից բացի մասնակցել են նաև զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության հարցերով զբաղվող քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, Փաստաբանների պալատի ներկայացուցիչներ, անկախ փորձագետներ: Նիստի բացման խոսքում՝ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ընդգծել է, որ մարդու իրավունքներին առնչվող խնդիրների արդյունավետ լուծման համար, առավել ևս, եթե դրանք վերաբերում են զինված ուժերին էական է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների դերը:

Հանդիպման ընթացքում ներկայացվել են Կորոնավիրուսային (Covid-19) համավարակի և 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում, ինչպես նաև դրանից հետո զորքերում մարդու իրավունքների ապահովմանն առնչվող մի շարք խնդիրներ, որոնք վեր են հանվել Պաշտպանի աշխատակազմ ստացված բողոքների, ահազանգերի և զորամասեր մոնիթորինգային այցերի ժամանակ: Քննարկվել են զորահավաքային զորակոչի և զորահավաքային ծառայության ընթացքում քաղաքացիների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների, ներառյալ՝ առողջական ու սոցիալական բնույթի խնդիրներ:

Ըստ հաղորդագրության՝ առանձին անդրադարձ է կատարվել Պաշտպանին առընթեր «Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության հարցերով» փորձագիտական խորհրդի նիստերին խորհրդի անդամների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների բարձրացրած հարցերին:

«Պաշտպանը կարևորում է Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության և խթանման գործում ոչ միայն քաղաքացիական հասարակության, այլև իրավասու պետական մարմինների, հատկապես՝ Պաշտպանության նախարարության ու ԶՈՒ Գլխավոր շտաբի պատասխանատու ստորաբաժանումների հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը»,- ասվում է հաղորդագրությունում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter