HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արդարադատության նախարարությունը ներկայացրել է քրեակատարողական ոլորտի բարեփոխումները

Արդարադատության նախարարությունը ներկայացրել է 2020թ․ ընթացքում քրեակատարողական ոլորտում իրականացված բարեփոխումների արդյունքները, որոնք ըստ նախարարության՝ հետևյալն են․

  • «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատանքի շնորհիվ բանտային առողջապահության ոլորտում դրական տեղաշարժ է արձանագրվել։ Վերջին 9 տարիների համեմատությամբ 2020թ-ին ՔԿ հիմնարկներում մահվան դեպքերը տեսանելիորեն նվազել են. 2011թ-ից սկսած՝ մահացության դեպքերի ամենացածր ցուցանիշն արձանագրվել է 2020թ-ին՝ 2003 ազատազրկվածներից 5 (0.25%) դեպք, որոնցից 2-ի դեպքում մահը վրա է հասել քաղաքացիական հիվանդանոցներում, 3-ը՝ ՔԿ հիմնարկներում: 
  • Բարելավվել են քրեակատարողական հիմնարկների շենքային պայմանները․ աշխատանքները կատարվել են բոլոր 12 քրեակատարողական հիմնարկներում։ 
  • Լուծվել է տարիներ շարունակ ամենազգայուն խնդիրներից մեկը համարվող սննդի հարցը։ Սննդի ապահովման գործառույթը պատվիրակվել է մասնավոր հատվածին, որի արդյունքում ներկայում բոլոր ՔԿՀ-ներում գործում է սննդի ապահովման նոր համակարգ։
  • Շուրջ 30 տոկոսով բարձրացվել է  քրեակատարողական ծառայողների աշխատավարձը։ Արդյունքում հնարավոր է դարձել էականորեն կրճատել համակարգում առկա թափուր հաստիքները։
  • Հետևողական միջոցներ են ձեռնարկվել նաև քրեական ենթամշակույթի դեմ պայքարի ոլորտում։ Քրեական ենթամշակույթի ներկայացուցիչներից յուրաքանչյուրի վերաբերյալ կազմվել են տեղեկատվական բազաներ և մշակվել գործողությունների ծրագիր։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter