HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրանցվել է կորոնավիրուսի 536 նոր դեպք. մահացել է 26 մարդ

Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն ավելացել է 536-ով՝ ընդհանուր կազմելով 216 064: Նախօրեին կատարվել է 4596 թեստավորում (ընդհանուր՝ 983 656): Այս մասին հաղորդում է առողջապահության նախարարությունը:

Մահացել է 21 մարդ: Կորոնավիրուսից մահացության դեպքերի ընդհանուր թիվը 4108 է:

Առողջացել է ևս 964 քաղաքացի, և այժմ նրանց ընդհանուր թիվը հասել է 198 135-ի:

Այս պահին փաստացի բուժում է ստանում 12 803 քաղաքացի:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 5 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1018 է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter