HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Սարգսյանը շնորհավորել է Շվեդիայի թագավորին ծննդյան 75-ամյակի առթիվ

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական նամակ է հղել Շվեդիայի թագավոր Կարլ Գուստավ 16-րդին՝ նրա ծննդյան 75-ամյակի առթիվ: Այս մասին տեղեկացնում է նախագահականի մամուլի ծառայությունը։

Կարևորելով Հայաստանի և Շվեդիայի միջև բարեկամական հարաբերությունները՝ նախագահ Սարգսյանը ընդգծել է այդ հարաբերությունների զարգացման գործում Կարլ Գուստավ 16-րդի ունեցած մեծ ներդրումը: 

«Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով ավելի կխորացնենք և կամրապնդենք փոխգործակցությունը երկու երկրների միջև՝ ի շահ մեր ժողովուրդների»,- ասվում է Արմեն Սարգսյանի շնորհավորական ուղերձում: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter