ԱԱԾ-ն կասեցրել է ռադիոակտիվ նյութերի շրջանառության փորձը
Ազգային անվտանգության ծառայության մարմինների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել ու կասեցվել է ռադիոակտիվ նյութերի ապօրինի շրջանառության փորձ:
Երևան քաղաքի բնակիչներ` Արմեն Հունանյանը և Ալֆրեդ Բզնունին «Ստրոնցիի-90» տեսակի նյութը իրացնելու փորձի ժամանակ բերման են ենթարկվել ԱԱԾ վարչական շենք:
Փաստի առթիվ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ Քր. օր.-ի 233 հոդվածի (Ռադիոակտիվ նյութերի ապօրինի շրջանառությունը) հատկանիշներով: Այս մասին հայտնում է ԱԱԾ մամուլի կենտրոնը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել