HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Սարգսյանը շնորհակալական նամակ է հղել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը շնորհակալական նամակ է հղել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին:

Ինչպես հայտնում է նախագահակնի մամուլի ծառայությունը, նամակում մասնավորապես ասված է հետևյալ․

«ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը միացավ ԱՄՆ Կոնգրեսին և ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, ընդգծելով, որ «տեղի ունեցածը այլևս երբեք չպետք է կրկնվի»: Մենք անկեղծորեն երախտապարտ ենք բոլոր նրանց, ովքեր նվիրվածության, եռանդի և բարոյական կամ ցանկացած այլ աջակցության միջոցով իրականացրեցին դա և նպաստեցին արդարության վերականգնմանը:

Դուք և Ձեր թիմը մշտապես բարձրաձայնել եք, որ հայ ժողովրդի նկատմամբ իրականացված բարբարոսությունը ցեղասպանություն էր: Ձեր արժեքներին հավատարիմ մնալով՝ արեցիք ամեն ինչ հասնելու Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչմանը և հիշատակմանը: Շնորհակալություն, տիկին խոսնակ»: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter