HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կոտայքի մարզի Ջրվեժ միավորված համայնքը երեք հատ աղբատար մեքենա է ստացել

Կոտայքի մարզի Ջրվեժ միավորված համայնքը երեք հատ աղբատար մեքենա է ստացել, յուրաքանչյուրի արժողությունը` 34 միլիոն դրամ։ Աղբատարները համայնքին տրամադրվել են ՏԿԵՆ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով իրականացվող` Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի շրջանակում,  ՀՀ կառավարություն, Համաշխարհային բանկի և համայնքի համաֆինանսավորմամբ։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը:

Ջրվեժում նույն ծրագրով սա առաջին ներդրումը չէ։ Համայնքը ստացել է նաև 270 հատ երեք տեսակի աղբաման, 58 հատը՝ 360 լիտր, 66 հատը 606 լիտր և 146 հատը` 770 լիտր տարողությամբ։ Աղբամանների ձեռքբերման և մատակարարման համար ներդրվել է 19 միլիոն 156 հազար դրամ։

Ըստ հաղորդագրության՝ ընդհանուր առմամբ` Ջրվեժում արդեն ներդրվել է 121 միլիոն 156 հազար դրամ։ Վերը նշված ծրագրի շրջանակներում առաջիկայում համայնք կմատակարարվի նաև մեկ բազմաֆունկցիոնալ էքսկավատոր՝ 40 միլիոն 350 հազար դրամ արժողությամբ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter