
Արցախի «Արեգասար» տեղանքից ադրբեջանցիները հայկական կողմին են փոխանցել ևս մեկ աճյուն
Արցախի հյուսիսային ուղղությունից` «Արեգասար» կոչվող տեղանքից ապրիլի 30-ին ադրբեջանցիները հայկական կողմին են փոխանցել` նախնական տվյալներով ևս մեկ հայ զինծառայողի աճյուն։ Այս մասին հաղորդում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։
Նրա ինքնությունը պարզելու նպատակով կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն։
2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներից տարհանվել կամ ադրբեջանական կողմից փոխանցվել է ընդհանուր 1552 աճյուն։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել