HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սպանության փորձ՝ գերեզմանատանը. հարուցվել է քրեական գործ

2021թ. մայիսի 1-ին` ժամը 01.50-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել չորս անձ:

Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ դեպքի առթիվ Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ սպանության փորձ կատարելու, ապօրինի կերպով զենք ձեռք բերելու, պահելու կամ կրելու հատկանիշներով:

Իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների, ինչպես նաև՝ Ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ բժշկական կենտրոն տեղափոխված անձանց ինքնությունը:

Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ վերջիններս մարմնական վնասվածքներն ստացել են Երևան քաղաքի Դավիթ Բեկ փողոցին հարակից տարածքում գտնվող գերեզմանատանը տեղի ունեցած վիճաբանության ժամանակ:

Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել է 5.45մմ տրամաչափի ինքաձիգ և «ՏՏ» տեսակի ատրճանակ՝ իրենց փամփշտատուփերով, կրակված պարկուճներ, խոհանոցային դանակ և  արնանման հետքեր, վերցվել են փորձանմուշներ:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու համար նշանակվել են դատաբժշկական, դատաձգաբանական փորձաքննություններ, հարցաքննվել են մի շարք անձինք:

Կատարվում է նախաքննություն:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter