HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վերնաշեն գյուղի մոտ մեքենան գլորվել է ձորը. կա մեկ զոհ եւ 5 վիրավոր

Մայիսի 1-ին, ժամը 19։46-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վերնաշեն գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։

Դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ «UAZ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Հ․) դուրս է եկել «Բնա» կոչվող հանդամասի դաշտամիջյան ավտոճանապարհից և մոտ 350 մ գլորվել ձորը․ ուղևոր Գ․ Մ․-ն (ծնված 1958 թ․) տեղում մահացել է:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, երկու տուժած տեղի ուժերով դուրս են բերվել ձորից։

ԱԻն փոխանցմամբ, փրկարարները քաղաքացիների հետ համատեղ ձորից պատգարակով բարձրացրել (մոտ 150 մ) և շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել երեք տուժածի, ովքեր մյուս երկու տուժածների հետ հոսպիտալացվել են Եղեգնաձոր քաղաքի ԲԿ։ Բժիշկները տուժածներ Լ․ Ղ․-ի (ծնված 1979 թ․), Մ․ Մ․ի (ծնված 1957 թ․) և Վ․ Մ․-ի (ծնված 1979 թ․) առողջական վիճակները գնահատել են միջին ծանրության, իսկ Ս․ Հ․-ի (ծնված 1963 թ․) և Վ․ Ղ․-ինը (ծնված 1961թ․)՝ բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, այնուհետև դին բարձրացրել ձորից (մոտ 150 մ) և մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Եր
Եք
Չր
Հն
Ուր
Շբ
Կր
27
28
29
30
31
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
Այսօր