HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

Երեխաները՝ երեխաների համար․ «Ցայգ» խմբակի բարեգործական համերգը (լուսանկարներ)

Փոքր Թատրոնում այսօր՝ մայիսի 2-ին, տեղի ունեցավ «Ցայգ» խմբակի բարեգործական համերգը՝ «Երեխաներն արվեստ են ստեղծում այլ երեխաներին ձեռք մեկնելու համար խորագրով»։

«Արեգնազան» կրթահամալիրի «Ցայգ» ժողովրդական երաժշտության խմբակը ստեղծվել է 2019թ., հանդես է եկել մի շարք համերգներով, այդ թվում՝ Արցախից Երևան ժամանած երեխաների համար: Նվագախումբը կատարում է իռլանդական, գերմանական, չեխական, սկանդինավյան և հայկական ժողովրդական երաժշտություն՝ սեփական մշակումներով: Համերգի ողջ հասույթը կուղղվի Շուշիում տունը կորցրած մի ընտանիքի, որի երկու ավագ դուստրերի բուժման համար ամսական 200.000 դրամ է հարկավոր։

Համերգը կազմակերպվել է Hay'li human development կազմակերպության նախաձեռնությամբ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter