HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Առաջիկա 4 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում`

Մայիսի 3-4-ն առանձին շրջաններում հատկապես կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Մայիսի 5-6-ը ժամանակ առ ժամանակ, 7-ին կեսօրից հետո բոլոր շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ՝ տեղ-տեղ ինտենսիվ: Առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ Մայիսի 3-4-ի, 7-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ, մայիսի 5-6-ին՝ 20-25 մ/վ:

Օդի ջերմաստիճանը մայիսի 3-4-ը ցերեկը աստիճանաբար կբարձրանա 7-9 աստիճանով, 5-6-ը կնվազի նույնքան:

Երևան քաղաքում՝

Մայիսի 3-ի օրվա երկրորդ կեսին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 5-6-ը՝ ժամանակ առ ժամանակ, 7-ին կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վ: Մայիսի 4-ին, 7-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter