HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կորոնավիրուսային հիվանդության 145 նոր դեպք է հաստատվել, մահացել է 10 մարդ

Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ մայիսի 3-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 145 նոր դեպք, ընդհանուր՝ 217008 դեպք, որոնցից 200472-ն` առողջացած, 4149-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11361 բուժառու: Ընդհանուր առմամբ կատարվել է 993612 թեստավորում: Երեկ կատարվել է 2585 թեստավորում:

ԱՆ-ն հայտնում է, որ 717 մարդ առողջացել է, գրանցվել է մահվան 10 դեպք: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ բուժառուներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1026 է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter