HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Փաշինյանն այդպես էլ չասաց՝ որ պատվաստանյութով է պատվաստվել

Խորհրդարանի հատուկ նիստում ընթանում է վարչապետի ընտրության հարցը: Առաջադրված միակ թեկնածուն վարչապետի պաշոտանակատար Նիկոլ Փաշինյանն է: Նախկինում իմքայլական, այժմ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը հետաքրքրվեց, թե Նիկոլ Փաշինյանը որ տեսակի պատվաստանյութով է պատվաստվել:

Վարչապետը չհայտնեց տեսակը, սակայն մանրամասնեց` փոխվարչապետներից մեկը պատվաստվել է «AstraZeneca» տեսակի պատվաստանյութով, մյուսը պատվաստվելու է «Sputnik V»-ով: Հիշեցնենք, որ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը պատվաստվել է «AstraZeneca» տեսակի պատվաստանյութով, հետևաբար Մհեր Գրիգորյանը պատվաստվելու է «Sputnik V»-ով:

«Հույս ունեմ` ԱԺ նախագահությունից որևէ մեկը կպատվաստվի չինական պատվաստանյութով, որը մենք ունենք»,- ասաց Փաշինյանը: Վարչապետի պաշտոնակատարը վստահեցրեց, որ եթե Առողջապահության նախարարությունը որևէ պատվաստանյութ թույլ է տվել, որ մտնի շրջանառության մեջ, ուրեմն պետք է դուրս գալ այն քննակումից, թե որևէ պատվաստանյութ լավն է, մյուսը` ոչ:

Թովմասյանը նաև մտահոգություն հայտնեց, որ պատերազմից կես տարի է անցել, բայց ականատես է, որ կահավորված առաջնագիծ չկա, և անվտանգությունը մտահոգիչ վիճակում է:

«Շատ դեպքերում, երբ մեր հանրային դիսկուրսը լսում եմ, հասկանում եմ, որ Ադրբեջանի հետախուզությունը շատ փող ծախսելու անհրաժեշտություն չունի: Կար չէ մեկը, որ պատերազմից առաջ ասում էր` ես լինեի Ալիևի տեղը կհարձակվեմ, խնդրում եմ հաջորդ անգամ կոորդինատներով, քարտեզով ասեք կամ հրապարակեք, որ էսինչից էսինչը չունենք խրամատներ, էստեղ մի քիչ ուժեղ ենք, էստեղով չարժե հարձակվել, ժողովուրդ, մենք հասկանում ենք՝ ինչ ենք անում»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Թագուհի Թովմասյանն արձագանքեց` որևէ կոորդինատի հարց չկա, քանի որ առաջնագիծը Ադրբեջանի տեսադաշտում է, ինքը պարզապես իր մտահոգություններն է բարձրաձայնում:

Փաշինյանը պատասխանեց` ոչ միայն ադրբեջանցիները, այլև պատգամավորը չեն կարող տեսնել այն ամենն, ինչ արվում է:

«Որովհետև մեծամասնությունն արվում է գաղտնի: Էն առաջնագիծը, որը տեսանելի ու կանխատեսելի է, դա վատ առաջնագիծ է: Փառք Աստծո ոչ Դուք, ոչ ադրբեջանցիերը չեք կարող դա տեսնել, ես ուրախ եմ դրա համար»,- եզրափակեց նա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter