Հասարակական տրանսպորտում ծխողները կենթարկվեն վարչական պատասխանատվության
Կարևորելով Երևան քաղաքի հանրային սննդի օբյեկտներում և հասարակական տրանսպորտում ծխախոտի ծխից մարդկանց կյանքի և առողջության համար վնասակար ազդեցությունը նվազեցնելու համապատասխան միջոցառումների իրականացման անհրաժեշտությունը՝ Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը որոշում է ընդունել «Երևան քաղաքի հանրային սննդի օբյեկտներում ծխախոտի օգտագործման սահմանափակումների և հասարակական տրանսպորտում ծխախոտի օգտագործման արգելման մասին»:
Որոշման համաձայն Երևան քաղաքի հասարակական տրանսպորտում (քաղաքային տրանսպորտում և փոխադրամիջոցներում) արգելվում է ծխախոտի օգտագործումը: Հայաստանի Հանրապետության ճանապարհային ոստիկանության պետին առաջարկվում է ուժեղացնել հսկողությունը հասարակական տրանսպորտում (քաղաքային տրանսպորտում և փոխադրամիջոցներում) ծխախոտի օգտագործման դեպքերի նկատմամբ և զանցառուներին վարչական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ, ինչպես նաև հանձնարարվում է «Երևանտարանս» ՓԲԸ-ին հսկողություն իրականացնել հասարակական տրանսպորտում (քաղաքային տրանսպորտում և փոխադրամիջոցներում) ծխախոտի օգտագործման նկատմամբ և պայմանագրային պարտավորության խախտման դեպքում՝ խախտում թույլ տված անձանց ենթարկել պայմանագրով նախատեսված պատասխանատվության:
Երևան քաղաքում հանրային սննդի ծառայություններ իրականացնողներին առաջարկվում է հանրային սննդի օբյեկտներում ծխելու համար կազմակերպել առանձնացված տարածքներ, հատվածներ, գոտիներ:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել