HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայ գերիների ու ռազմագերիների խոշտանգման եւ սպանության փաստով պաշտպանները դիմել են ՄԻԵԴ

Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում հայ գերիների ու ռազմագերիների շահերի ներկայացուցիչներ Սիրանուշ Սահակյանը եւ Արտակ Զեյնալյանը ռազմագերիների, ազատազրկված անձանց խոշտանգելու, սպանելու փաստերի առնչությամբ դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

«2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում, ինչպես նաև 2020 թ-ի նոյեմբերի 9-ին կնքված եռակողմ համաձայնագրի ստորագրումից հետո, շարունակվել են գերեվարվել ազգությամբ հայ քաղաքացիական անձինք և զինծառայողներ:

Գերության մեջ հայտնված անձանցից 19-ը խոշտանգվել ու սպանվել են ադրբեջանական զինծառայողների կողմից, ինչը համարվում է ռազմական հանցագործություն»,- ասված է պաշտպանների տարածած մամուլի հաղորդագրության մեջ:

Ստորև խոշտանգված անձանց ցուցակը, որը հրապարակել են Սիրանուշ Սահակյանը եւ Արտակ Զեյնալյանը:

Քաղաքացիական անձինք`

  1. Էդուարդ Շահգելդյան
  2. Արսեն Ղարախանյան
  3. Բենիկ Հակոբյան
  4. Էլենա Հակոբյան
  5. Սերժիկ Վարդանյան
  6. Էլլա Վարդանյան
  7. Գենադի Պետրոսյան
  8. Յուրիկ Ասրյան
  9. Միշա Մովսիսյան
  10. Ալվարդ Թովմասյան
  11. Նինա Դավթյան
  12. Միշա Մելքումյան

Զինծառայողներ`

  1. Էրիկ Մխիթարյան
  2. Գագիկ Մկրտչյան
  3. Արայիկ Պողոսյան
  4. Վարդգես Ղազարյան
  5. Յուրի Ադամյան
  6. Արթուր Մանվելյան
  7. Նարեկ Բաբայան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter