
Վարանդայի շրջանում որոնումների արդյունքում հայտնաբերվել է մեկ աճյուն
Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում այսօր՝ մայիսի 3-ին իրականացված որոնումների արդյունքում Վարանդա-Հադրութ-Արա լեռ խաչմերուկի (9կմ) հարակից տարածքից հայտնաբերվել է ռազմագործողության մասնակցի ևս մեկ աճյուն:
Արցախի ԱԻ պետական ծառայության տեղեկացմամբ՝ նրա ինքնությունը պարզելու նպատակով կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն:
Վերջին տվյալներով, զինադադարից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից հայտնաբերված կամ ադրբեջանական կողմից փոխանցված աճյունների ընդհանուր թիվը՝ 1553:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել