
Շփման գծում սահմանային միջադեպեր չեն արձանագրվել
Մայիսի 2-ին և 3-ին Հայաստանի Հանրապետության պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով օպերատիվ մարտավարական կայուն իրավիճակը պահպանվել է: «Սահմանային միջադեպեր չեն արձանագրվել»,- հայտնում է Պաշտպանության նախարարությունը:
ԱԱԾ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատասխանատվության տակ գտնվող Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում ևս պահպանվել է կայուն մարտավարական իրավիճակ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել