HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Սևան Ստարտափ Սամիթ 2021»-ը կկայանա հուլիսի 25-31-ը

Ամենամյա վրանային բիզնես ֆորումն այս ամառ կկայանա հուլիսի 25-31-ը՝ միավորելով ձեռներեցներին, ներդրողներին և ստարտափերներին մեկ վայրում` Սևանի ափին։

Գագաթնաժողովի գլխավոր նպատակը տարբերվող բիզնես միջավայրի ստեղծումն է, այն մարդկանց համար, ովքեր ձգտում են նորարարության` դրանով նպաստելով նրանց մտահաղացումների առաջխաղացմանը։ Միավորելով ստարտափներին, ներդրողներին և մենթորներին մեկ հարկի տակ ոչ ֆորմալ պայմաններում՝ գագաթնաժողովը դառնում է գործնական հարաբերությունների զարգացման աննախադեպ միջավայր։

Այս տարի նույնպես մասնակիցները հնարավորություն կունենան մասնակցելու գործարար աշխարհին վերաբերող ամենատարբեր քննարկումներին, դասախոսություններին և, իհարկե, խարույկի շուրջ անցկացվող ոչ ֆորմալ զրույցներին (CampFire talks)։ Միջոցառման մասնակից ստարտափերների համար կմշակվեն մի քանի կրթական ծրագրեր՝ միջազգային տարբեր հեղինակավոր ընկերությունների և էքսպերտների ներգրավմամբ։

Սևան Ստարտափ Սամիթ 2021-ի բոլոր ձևաչափերով մասնակցության դիմում-հայտերը բաց են մայիսի 1-ից և տեղադրված են ընկերության կայքում։

«Սիսայդ Ստարտափ Սամիթ» ընկերության բոլոր միջոցառումները, այդ թվում և SSS2020-ը չկայացան COVID-19 համավարակի պատճառով: Այս տեսանկյունից կազմակերպիչները վստահ են, որ SSS21-ը կլինի շրջադարձային միջոցառում և նշում են, որ մեծ պատասխանատվությամբ ամեն ինչ կանեն սպասելիքները գերազանցելու և բացը լրացնելու համար։

Հիշեցնենք, որ Sevan Startup Summit 2019-ը հյուրընկալել է շուրջ 10.000 մասնակից աշխարհի շուրջ 45 երկրից։ Միջոցառման շրջանականերում ձեռք բերված ներդրումային պայմանավորվածությունները գերազանցել են 1 մլն դոլլարը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter