HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հոդվածների/հրապարակախոսական տեքստերի մրցույթ՝ «Այլ Երևան» ծրագրի շրջանակում

Ուրբանլաբ հիմնադրամը և Երևանի ժառանգության պաշտպանության կոմիտեն «Այլ Երևան» ծրագրի շրջանակում նախաձեռնել են Քաղաքային պլանավորման և ժառանգության պահպանության վերաբերյալ հոդվածների/հրապարակախոսական տեքստերի մրցույթ։ Նպատակն է՝ մատնանշել վերջին տասնամյակների քաղաքային զարգացման, ինչպես նաև պատմաճարտարապետական ժառանգության պահպանության խնդիրները, դրանց լուծումները։

«Այլ Երևան» նախագծի հանրային կապերի բաժնի հաղորդմամբ, մրցույթն անցկացվելու է երկու փուլով։ Առաջին փուլում մինչև մայիսի 15-ը (ներառյալ) պետք է ներկայացնել հոդվածների/հրապարակախոսական տեքստերի կարճ թեզիսները։ Առավելագույնը 1500 նիշ պարունակող հայերեն կամ անգլերեն թեզիսները պետք է ուղարկել [email protected] էլ.հասցեով, որպես թեմա նշել Alt_urban_Thesis։ Այնուհետ խմբագրական խորհուրդը, որի կազմում Երևանի ժառանգության պահպանության կոմիտեի անդամներն են, կընտրի այն 5-10 առաջարկները, որոնց հեղինակների հետ կկնքվեն տեքստի ներկայացման պայմանագրեր։ Տեքստերը կհրապարակվեն սահմանափակ քանակությամբ և հասանելի կլինեն առցանց, յուրաքանչյուր տեքստի հոնորարը՝ 100 հազար դրամ։

Մրցույթի վերաբերյալ տեղեկատվությունն ամբողջովին մատչելի է այստեղ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter