HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Եվրահանձնաժողովն առաջարկել է բացել սահմաններն արտասահմանցի այն զբոսաշրջիկների համար, որոնք կպատվաստվեն ԵՄ կողմից հաստատված պատվաստանյութերով

Եվրահանձնաժողովն առաջարկում է բացել ԵՄ սահմաններն արտասահմանյան բոլոր այն զբոսաշրջիկների համար, որոնք կպատվաստվեն կորոնավիրուսի՝ Դեղամիջոցների եվրոպական գործակալության կողմից հաստատված պատվաստանյութերից որևէ մեկով։ Այդ մասին հաղորդագրություն է տարածվել եվրոպական գերատեսչության պաշտոնական կայք էջում։

Առաջարկվում է նաև թույլտվությունը տարածել բոլոր այն պատվաստանյութերի վրա, որոնք Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հաստատել է՝ արտակարգ իրավիճակներում կիրառելու համար։ Արտասահմանցիները պետք է ավարտած լինեն պատվաստումը ԵՄ ժամանելուց առնվազն 14 օր առաջ։ Նրանք նաև պետք է պատվաստված լինելը ապացուցեն թվային սերտիֆիկատի օգնությամբ, որը տրվում է ԵՄ անդամ երկրի կողմից կամ այլ սերտիֆիկատի միջոցով, որոնք ընդունելի են անդամ երկրների համար։ 

Երեխաները, որոնց դեռևս չի թույլատրվում պատվաստվել, կարող են ԵՄ ժամանել պատվաստված ծնողների հետ միասին, եթե ունեն կորոնավիրուսի թեստի բացասական պատասխան, որն արվել է ժամանումից ոչ շուտ, քան 72 ժամ առաջ։ 

Որպեսզի առաջարկությունը սկսի կիրառվել, այն պետք է հաստատվի ԵՄ Խորհրդի բոլոր երկրների կողմից։ Առաջին քննարկումը նախատեսվում է իրականացնել մայիսի 5-ին։ Առայժմ ԵՄ երկրներ կարող են այցելել միայն համաճարակային բարենպաստ պայմաններ ունեցող երկրների քաղաքացիները։ Ներկայումս ԵՄ համապատասխան ցանկում միայն 7 երկրներ են՝ Թայլանդը, Ավստրալիան, Նոր Զելանդիան, Սինգապուրը, Ռուանդան, Հարավային Կորեան և Չինաստանը։ 

Դեղամիջոցների եվրոպական գործակալությունը ԵՄ տարածքում թույլատրել է կիրառել միայն AstraZeneca, Pfizer, Moderna և Johnson&Johnson ընկերությունների պատվաստանյութերը։ ԱՀԿ-ն ևս հաստատել է միևնույն պատվաստանյութերը։ Այս տարվա մարտին Դեղամիջոցների եվրոպական գործակալությունը սկսել էր փորձարկել ռուսական արտադրության «Спутник V» պատվաստանյութը։ Ընդորում, Դեղամիջոցների եվրոպական գործակալությունը և Եվրահանձնաժողովը հայտարարել էին, որ պատվաստանյութը պետք չէ Եվրամիությանը և կարող է անվտանգ չլինել։ «Спутник V»-ի ստեղծողները եվրոպացիներին մեղադրել էին կողմնակալության մեջ։

Լուսանկարը՝ Shutterstock-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter