HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

ԱԺ-ն քննարկեց ապրիլի 19-ը հարկ վճարողի օր ամրագրելու նախագիծը

Խորհրդարանը հերթական նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկեց Կառավարության ներկայացրած Հարկային օրենսգրքում և «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» նախագծերում փոփոխություններ կատարելու նախագծերը: Ըստ նախագծի` առաջարկվում է ապրիլի 19-ն ամրագրել որպես հարկ վճարողի օր, ինչպես նաև բարեխիղճ հարկ վճարողներն օրենսգրքով սահմանված դեպքերում կկարողանան դիմել հարկային մարմիններ` օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ստանալու համար:

ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանի խոսքով` նախագծի ընդունումը պայմանավորված է կառավարության որդեգրած՝ հարկային կամավոր կարգապահության խրախուսման, օրինապահ հարկ վճարողների համար գործունեության բարենպաստ պայմաններ ստեղծելու, ինչպես նաև հարկային մարմին-հարկ վճարող գործընկերային հարաբերությունների առավել ամրապնդման համար անհրաժեշտ նորմատիվ հիմքերի ապահովմամբ:

Նախագծի քննարկումն ավարտվեց:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter