«Հրապարակ». ՀՀԿ-ն բոյկոտու՞մ է, թե՞ պլանավորում
Հանրապետական կուսակցության թեկնածուները բոյկոտել են «Երկիր մեդիա» եւ «Կենտրոն» հեռուստաընկերությունները՝ նախընտրական քարոզարշավի գովազդային տեսանյութերը չտրամադրելով այս հեռուստաընկերություններին: ՀՀԿ շտաբի ղեկավարի տեղակալ, ԱԺ պատգամավոր Դավիթ Հարությունյանից թերթի թղթակիցը փորձել է պարզել բոյկոտի պատճառը: «Սա չի կոչվում բոյկոտ, սա կոչվում է մեդիա պլանավորում: Շատ սահմանափակ ռեսուրսներ են եւ քանի որ բավականին թանկ են այդ ռեսուրսները, մենք պետք է պլանավորենք առավել արդյունավետ եղանակը եւ պլանավորել ենք»:
Այսինքն՝ ուզում եք ասել՝ ՀՀԿ-ն տեսանյութերը հեռարձակելու գումարի խնդի՞ր ունի: «Ոչ, սահմանափակում կա Ընտրական օրենսգրքով՝ 100 միլիոն դրամ է, պետք է ընտրենք մեր քաղաքականությունը, որը որ արդյունավետ է»: Լրագրողի հարցին, թե արդյոք դա քաղաքական ենթատեքստ չունի, քանի որ հեռուստաընկերութունները պատկանում են ՀՅԴ-ին եւ ԲՀԿ-ին, Հարությունյանը պատասխնել է. «Ոչ, արդյունավետության խնդիր կա, մենք վերլուծում ենք, թե որն է առավել արդյունավետ»:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել