«Չորրորդ ինքնիշխանություն». ՕԵԿ-ական տրյուկներ
Խորհրդարանական քարոզարշավ 2012-ը գնալով առավել հետաքրքիր է դառնում «նոու հաուներով»: Քարոզչական գյուտերի նորարարությամբ հատկապես աչքի է ընկնում «Օրինաց երկիր» կուսակցությունը՝ ի դեմս Արթուր Բաղդասարյանի: Այն, ինչ անում է սույն կուսակցությունը հազիվ հինգ տոկոսի շեմը հաղթահարելու համար, ոչ այլ ինչ է, քան քարոզչական պրիմիտիվ հնարք: ՕԵԿ-ում շրջանառվող խոսակցությունների համաձայն՝ իրենք մշակել են քարոզչական հնարքի մի եզակի նմուշ:
«ՉԻ» տեղեկություններով՝ ՕԵԿ նախարարներին հանձնարարված է տարբեր մարզերում, համայնքներում ու քաղաքներում «հավաքագրել» այն հեղինակություններին եւ կիսահեղինակություններին, որոնք կարող են իքս քանակի ձայներ բերել: «Հավաքագրումից» հետո նրանք նախարարի հրամանով «նշանակվում են» գոյություն չունեցող պաշտոններում: Ավելին՝ նախարարություններում նրանց սենյակ է հատկացվում, ապա ասվում է, որ մայիսի 6-ից հետո մեծ հրաշքներ են սպասվում «պաշտոնի» բարձրացման ուղղությամբ: Շատ դեպքերում նաեւ խոստանում են ավտոմեքենայի բանալիներ եւ աշխատակազմ:
Թերթն ավելացնում է, որ ՕԵԿ-ում քաջ գիտակցում են՝ ինչքան էլ իրենց ղեկավարը օրվա մեջ մի քանի անգամ հավատարմության երդում տա ՀՀԿ-ին եւ Սերժ Սարգսյանին, այնուամենայնիվ, ՀՀԿ-ն հատուկ եռանդ չի ներդնելու ՕԵԿ-ի համար «թիվ ապահովելու» համար:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել