
Քննարկվել են ՊՆ համակարգում կարգավիճակների, սոցիալական երաշխիքների և արտոնությունների հստակեցման հարցերը
Մայիսի 4-ին Պաշտպանության նախարարության վարչական համալիրում անցկացվել է խորհրդակցություն, որին մասնակցել են ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը և պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը:
ՊՆ տարածած մամուլի հաղորդագրության համաձայն՝ խորհրդակցության ընթացքում քննարկվել են ՊՆ համակարգում կարգավիճակների, սոցիալական երաշխիքների և արտոնությունների հստակեցման հետ կապված հարցեր։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել