HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախի ԱԳՆ-ն ողջունել է Եվրախորհրդարանի պատգամավորների նախաձեռնությունը

Արցախի ԱԳՆ-ն ողջունել է Եվրոպական խորհրդարանի պատգամավորների նախաձեռնությունը:

Հիշեցնենք, որ Եվրոպական խորհրդարանի 121 պատգամավորներ համատեղ նամակ են ուղղել Եվրոպական հանձնաժողովի և Եվրոպական խորհրդի նախագահներին՝ կոչ անելով պահանջել բոլոր հայ գերիների վերադարձը:

«Բարձր ենք գնահատում Եվրոպական խորհրդարանի 121 անդամների նամակը՝ ուղղված Եվրոպական հանձնաժողովի նախագահին և Եվրոպական խորհրդի նախագահին՝ ներկայումս Ադրբեջանում ապօրինի կերպով պահվող հայ ռազմագերիներին անհապաղ ազատ արձակելու անհրաժեշտության մասին: Կարևորում ենք Եվրոպական խորհրդարանի անդամների դիրքորոշումը՝ բարձրաձայնել Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի խախտումների մասին և պաշտպանել Արցախի օրինական պահանջը։ Այն մարդասիրության, բարոյական արժեքների և  միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների  նկատմամբ հարգանքի օրինակելի դրսևորում է»,- ասված է Արցախի ԱԳՆ տարածած մամուլի հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter