HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստան է վերադարձել եւս երեք ռազմագերի

Բաքվից Երևան է տեղափոխվել 3 հայ ռազմագերի: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի գրասենյակին։

Ըստ աղբյուրի՝ գերիներին տեղափոխող ինքնաթիռը վայրէջք է կատարել Երևանի «Էրեբունի» օդանավակայանում:

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերի արդյունքում և միջազգային հանրության օրեցօր աճող ճնշման պայմաններում Ադրբեջանը վերադարձրել է երեք հայ ռազմագերների: Լիահույս ենք, որ այս գործընթացը կունենա իր տրամաբանական շարունակությունն ու շուտափույթ ավարտը»,- «Արմենպրես»-ին ասել են Տիգրան Ավինյանի գրասենյակից:

Հիշեցնենք, որ մինչ այս Ադրբեջանից Հայաստան էր վերադարձել 69 հայ ռազմագերի եւ պահվող այլ անձինք: Այսպիսով, վերադարձածների թիվը դարձավ 72:

Լուսանկարը՝ արխիվային

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter