HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նոր տուն ունենալու, նոր ծառ տնկելու երազանքով. արցախյան բոլոր պատերազմներից տուժած Յակովը

«Մեր բոլոր ծրագրերն այլևս ցանկություն են, ծրագիր չեն»,-ասում է Յակով Ալթունյանը, ով ընտանիքի հետ Աբովյան քաղաք է տեղափոխվել Արցախի Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղից՝ 2020թ.-ի հոկտեմբերի 12-ին։ 

Արցախյան առաջին պատերազմի ժամանակ ականի պայթյունի հետևանքով կորցրել է ոտքերը։ 2020-ի պատերազմում կորցրեց նաև տունը։ Մեծ Թաղերում Յակովը այգեգործությամբ էր զբաղվում. մոտ 10 հեկտար խաղողի ու մրգատու ծառերի այգի ուներ։ Գինի ու օղի էր արտադրում, որը սպառում էր հիմնականում Արցախում։ Դա իր ընտանիքի եկամտի հիմնական աղբյուրն էր։ 

Տեսանյութը՝ Անի Ղուլինյանի, Մերի Անդրասյանի, Հետք Մեդիա Գործարան

Յակովի կինը՝ Իննան, կարուձևով է զբաղվում։ Ունեն երեք երեխա։ Ավագ դուստրն ընտանիքով ապրում է Ստեփանակերտում, որդին ժամկետային զինծառայող է Արցախում։ 

Ալթունյանների տունը մնացել է ադրբեջանական վերահսկողության տակ։ Այս պահին Յակովը՝ կնոջ ու անչափահաս աղջկա հետ բնակարան է վարձում Աբովյան քաղաքում։

Նրանք հիմնական աշխատանք չունեն, ապրում են Յակովի զինվորական թոշակով ու տեղահանվածներին տրամադրվող դրամական օգնությամբ։ Մեծ Թաղերից դուրս գալիս ոչինչ չեն վերցրել իրենց հետ՝ մտածելով, որ որոշ ժամանակ անց վերադառնալու են տուն։

Այս պահին Յակովը վախենում է պլաններ կազմել, բայց ցանկանում է տուն ունենալ. «Մի ծառ տնկելու տեղ, հողին կպնելու տեղ»։ Ասում է, որ կուզեր Աբովյանին մոտ գյուղերից մեկում ապրել, այգի մշակել և իր ստեղծած բերքը վաճառելով՝ ընտանիքը պահել։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter