HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայկական ժամանակ». Փաշինյան VS Ալեքսանյան, Փաշինյան VS Հայրապետյան

«Արմնյուզ» հ/ը տնօրեն Արտակ Ալեքսանյանը երեկ «epress.am»-ի թղթակցին հայտնել է, որ երկուշաբթի օրը իրենց եթերում Նիկոլ Փաշինյան-Ռուբեն Հայրապետյան բանավեճը չի կայանա, քանի դեռ չկա կողմերի փոխհամաձայնությունը: 

«Քանի որ Նիկոլ Փաշինյանն ինքն էր ցանկություն հայտնել բանավիճել Ռուբեն Հայրապետյանի եւ Սամվել Ալեքսանյանի հետ, սակայն այս պահի դրությամբ չկա վերջիններիս համաձայնությունը, հետեւաբար երկուշաբթի նման ձեւաչափով հաղորդում «Արմնյուզ»-ի եթերում չի լինելու»,- ասել է Արտակ Ալեքսանյանը:

«ՀԺ»-ն նշում է, սակայն, որ հ/ը տնօրենի ներկյացրածը մի փոքր շեղվում է իրականությունից: Սամվել Ալեքսնայնին Նիկոլ Փաշինյանն ինքն է հրավիրել բանավեճի: Սամվել Ալեքսանյանը դեռեւս չի պատասխանել այդ հրավերին: Ինչ վերաբերում է Ռուբեն Հայրապետյանին, վերջինս ինքն է ապրիլի 12-ի ասուլիսում պատրաստակամություն հայտնել բանավիճել Հայ ազգային կոնգրեսի առաջին տասնյակում ընդգրկված գործիչների հետ: Սրան ի պատասխան՝ Փաշինյանն ընդունել է այդ հրավերը, ինչը նշանակում է՝ առկա է կողմերի համաձայնությունը: Այնպես որ, երկուշաբթի օրվա ուղիղ եթերը մնում է ուժի մեջ. եզրափակում է «ՀԺ»-ն:   

Մեկնաբանություններ (1)

Yura
isk tesel eq HHK-i HAKAGOVAZD@???????? Ushadir knaeq erb BULKINA asum Havatanq vor POXENQ:)))))))))))))))))))))))))))) LRIV HAKAGOVAZGA........................... Aysinqn der na ev ira nman corumpacvacnery der sharunakelu en mnal karavarutiunum...........

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter