«Առավոտ». Մուկուչյանը չի հավատում Սաֆարյանի ասածներին
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը Aravot.am-ի հետ զրույցում վստահեցրել է, որ ընտրապայքարն ընթանում է հավասար պայմաններում, ու պատգամավորի թեկնածուների համար առողջ մրցակցություն կա:
Ինչ վերաբերում է Ստյոպա Սաֆարյանի հայտարարությանը, թե իրեն՝ որպես ընդդիմադիր թեկնածուի վախենում են շտաբի համար տարածք տալ վարձակալության, ու ինքը մնացել է առանց շտաբի, Մուկուչյանը հակադարձել է. «Ես քաղաքում տեսել եմ «Ժառանգություն» կուսակցության նախընտրական շտաբ, որն ունի համապատասխան ցուցապաստառներ, ցուցանակներ, իսկ դա արդեն նշանակում է, որ ներկայացված փաստերը չեն համապատասխանում իրականությանը»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել