HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեղադրանք է առաջադրվել՝ հյուրանոցի սեփականատիրոջն ու աշխատակցուհուն

Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Այս մասին տեղեկացնում է ՔԿ-ի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը։

«Քննությամբ պարզվել է, որ  Էջմիածնում գործող հյուրանոցներից մեկի սեփականատերը, գույքային օգուտ ստանալու նպատակով, հանցավոր համաձայնության գալով իր հաստատության աշխատակցուհու հետ, 2017-2020թթ. ընթացքում հաստատության սենյակները որպես կացարան տրամադրել են մարմնավաճառներին՝ նպաստելով նրանց կողմից պոռնկությամբ զբաղվելուն:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ հյուրանոցի սեփականատիրոջը և աշխատակցուհուն մեղադրանք է առաջադրվել: Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել՝ ստորագրություն չհեռանալու մասին:   

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter