HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Ապրիլին Հայաստանում գրանցվել է 6.2% գնաճ

Հայաստանի սպառողական շուկայում 2021 թվականի ապրիլին 2020 թվականի ապրիլի համեմատ գրանցվել է 6.2% գնաճ: Տվյալներն այսօր (մայիսի 5) հրապարակել է Վիճակագրական կոմիտեն: 

2020-ի դեկտեմբերից գնաճի տեմպերը Հայաստանում աստիճանաբար արագացել են: Մարտին այն կազմել էր 5.8%:  

Իսկ 2021-ի հունվար-ապրիլին, 2020-ի հունվար-ապրիլի համեմատ, գնաճը կազմել է 5.4%:

Որոշ ապրանքախմբեր շարունակում են ավելի մեծ տեմպերով թանկանալ, քան ընդհանուր գնաճն է: 

Սննդամթերքը ապրիլին թանկացել է 8.3%-ով

2021 թվականի ապրիլին 2020 թվականի ապրիլի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 8.3% գնաճ: 

  • Միրգը թանկացել է 10.4%-ով, 
  • Բանջարեղենը՝ 8.5%-ով,
  • Շաքարի և շաքարավազը՝ 41%-ով,
  • Ձուկը և ծովամթերքը՝ 9.2%-ով, 
  • Յուղերը և ճարպերը՝ 28.6%-ով, ընդ որում՝ ձեթը թանկացել է 73.5%-ով,
  • Կաթնամթերք, պանիր և ձու ապրանքախումբը՝ 13.4%-ով, մասնավորապես ձուն՝ 55.7%-ով,
  • Մսամթերքը՝ 4%-ով,
  • Ալկոհոլային խմիչքը և ծխախոտը՝ 8.8%-ով, 
  • Հացաբուլկեղենը և ձավարեղենը՝ 7.6%-ով, 

Ոչ պարենային ապրանքների գներ

2021 թվականի ապրիլին 2020 թվականի ապրիլի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 8.5% գնաճ: 

Մշտապես քննարկվող բենզինը թանկացել է 31.1%-ով, իսկ դիզելային վառելիքը՝  11.1%-ով: 

Ծառայությունների սակագներ

Մատուցված ծառայությունների ոլորտում 2021թ. ապրիլին 2020թ. ապրիլի համեմատ արձանագրվել է սակագների 2.4% գնաճ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter