HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախի արտակարգ իրավիճակների մի խումբ ծառայողներ պատվաստվել են «Սպուտնիկ V»-ով

Համավարակի տարածման կանխարգելման նպատակով, արդեն մի քանի օր է Արցախի հանրապետական բժշկական կենտրոնում ռիսկային խմբերում աշխատող (ծառայող) անձինք կամավոր սկզբունքով պատվաստվում են «Սպուտնիկ V» ենպատվաստանյութով: Այս մասին ասվում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տարածած հաղորդագրությունում։

Արցախի ներքին գործերի նախարարության ԱԻ պետական ծառայության տնօրեն, գնդապետ Մեխակ Արզումանյանի գլխավորությամբ, այսօր մի խումբ ծառայողներ ևս պատվաստվել են՝ ապահովագրվելով կորոնավիրուսային ռիսկերից։ ԱԻՊԾ ծառայողներին այնուհետև տրվել է նոր կորոնավիրուսային վարակի դեմ կանխարգելիչ պատվաստումների հավաստագրեր, որում նշված է են պատվաստանյութի առաջին և երկրորդ չափաբաժինների ներարկման ժամկետները և անձնական տվյալները:

«Պատվաստվելու ցանկություն ունեցող անձինք կարող են գրանցվել Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոնում ու շրջանային բուժմիավորումներում, իսկ հարցերի դեպքում զանգահարել ԱՀ առողջապահության նախարարության թեժ գիծ՝ 30-03 հեռախոսահամարով»,- ասվում է հաղորդագրությունում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter