
«Վանաձորցիները ադրբեջանական բոլոր ֆիլմերին ծանոթ են…»
Ասում է Գուգարաց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ եպս. Չուլջյանը
Վանաձորցիները ադրբեջանական բոլոր ֆիլմերին ծանոթ են Սումգայիթի, Բաքվի, Կիրովաբադի, Մարաղայի ջարդերով, դեռ ավելին` ծանոթ են նաև նրանց «մշակութասիրությանը», Նախիջևանի հռչակավոր վանքերի ու եկեղեցիների քանդմանն ու 10.000 և ավելի խաչքարերի ոչնչացման վանդալիզմին. ականատես եղանք…
Այդ ո՞ր Ադրբեջանի մասին է խոսքը, որ մեր ժողովուրդը չգիտի, և ուզում եք ծանոթացնել:
Ադրբեջանի նախագահը մեզ դեռ երեկ ֆաշիստ էր անվանում, իսկ այսօր ադրբեջանական ֆիլմերի փառատոն են ուզում անցկացնել: Ո՞րն է տրամաբանությունը…
Թող այդ ֆիլմերը դիտեն այն ազգերը, ովքեր չեն ճանաչում ադրբեջանցիներին:
Ի վերջո, անշուշտ, պետք է հարևանների հետ բարիդրացիական հարաբերություններ ունենանք, բայց մի մոռացեք, որ ամեն օր սահմանամերձ շրջաններից մահվան լուրեր ենք ստանում:
Հարցազրույցը տրվել է «Ֆորտունա» հեռուստաընկերությանը
14.04.2012 թ.
Մեկնաբանել