HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սելավը արտակարգ իրավիճակ է ստեղծել Ասկերանի Այգեստան համայնքում

Մայիսի 5-ին՝ Ժամը 13։54-ին, Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության (ԱԻՊԾ) 911 ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Ասկերանի շրջանի Այգեստան համայնքի հանգստյան գոտիներից մեկում, տեղացած ինտենսիվ անձրևի պատճառով գետը վարարել և դուրս է եկել հունից՝ անհնարին դարձրել շարժն ու ելումուտը։ Այս մասին ասվում է ԱԻՊԾ հաղորդագրությունում։ 

Սելավաջրերն ամբողջությամբ լցվել են տարածքում առկա շինությունները՝ ծածկել հանգստի համար նանխատեսված տաղավարները։

Դեպքի վայր են մեկնել փրկարար ուժերի վարչության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խումբը։

Պարզվել է, որ հանգստյան գոտու շինություններից մեկում գտնվում են 2 քաղաքացի և նրանց անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Օպերատիվ խումբը փրկարարական հնարքներով՝ ալպինիստական հանդերձանքով ու գետանցման ձևով տարհանել է քաղաքացիներին՝ ցուցաբերել նաև առաջին օգնություն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter