HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Արա Այվազյան. «Ուրախ եմ արձանագրել, որ Մինսկի խումբը կարծես թե ցույց է տալիս իր վերակենդանացման նշանները»

ԵԱՀԿ Միսկի խմբի անդամ երկրների արտաքին գործերի նախարարները, նաև երկրների ղեկավարները արտահայտում են իրենց դիրքորոշումը ղարաբաղյան հարցի վերաբերյալ, ըստ որի՝ հակամարտությունն իր լուծումը չի գտել և պետք է հասցեագրել առկախված խնդիրները: Նման միտք հայտնեց արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին` արձագանքելով անկախ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին:

«Մինսկի խումբն ունի մանդատ ստեղծել համապատասխան միջավայր, որպեսզի հակամարտող կողմերը հանգեն բանակցային կարգավորմանը: Ուրախ եմ արձանագրել, որ համանախագահությունը կարծես թե ցույց է տալիս իր վերակենդանացման նշանները: Մենք լիահույս ենք, որ կունենանք ուժեղ նախագահություն, որը ոչ թե կհետևի գործընթացներին, այլ կղեկավարի գործընթացները»,-ասաց Այվազյանը:

Ըստ Արա Այվազյանի` այս ընթացքում թե՛ նախարարների, թե՛ դեսպանների հետ հանդիպումներ են եղել այս թեմայով: ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի այցը ևս այս շրջանակում պետք է դիտարկել. այցը, ի թիվս այլ հարցերի, ներառելու է նաև ղարաբաղյան հակամարտության խաղաղ գործընթացի վերսկսման վերաբերյալ քննարկումներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter