HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Պուտինն ու Էրդողանը քննարկել են արցախյան հակամարտության կարգավորումը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չորեքշաբթի օրը՝ մայիսի 5-ին, հեռախոսազրույց են ունեցել, որտեղ քննարկել են արցախյան հակամարտության կարգավորումը, ներառյալ հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողության ռուս-թուրքական միացյալ կենտրոնի աշխատանքը։ Այդ մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Քննարկվել է ղարաբաղյան խնդրի կարգավորումը, այդ թվում հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողության ռուս-թուրքական միացյալ կենտրոնի աշխատանքը՝ հակամարտության գոտում բոլոր ռազմական գործողությունների համատեքստում»,- նշվում է տարածված հաղորդագրության մեջ։ 

Երկու երկրների առաջնորդները քննարկել են նաև Լիբիայում և Սիրիայում առկա իրավիճակը, կորոնավիրուսի համավարակը, ինչպես նաև Թուրքիայում «Спутник V» ռուսական պատվաստանյութի հնարավոր արտադրության հարցը։

Լուսանկարը՝ ՌԴ նախագահի մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter